Подытог: 10 000 AMD
101 բիզնես գաղտնիքներ – Վահագն Դիլբարյան
9 900 AMD
«101 բիզնես գաղտնիքներ» գրքում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները, ինչպես նաև հեղինակի անցած ուղին, թե ինչպես է նա դարձել նման բեսթսելերի հեղինակ։
Ձեզ ենք ներկայացնում «100 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերի հեղինակ Վահագն Դիլբարյանի երկրորդ՝ «101 բիզնես գաղտնիքներ» գիրքը՝ 101 նոր, մոտիվացնող պատմություններով ու հաջողության հասնելու գաղտնիքներով։
«101 բիզնես գաղտնիքներ» գրքում նույնպես ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները, ինչպես նաև հեղինակի անցած ուղին, թե ինչպես է նա դարձել նման բեսթսելերի հեղինակ։
Գիրքը ցույց է տալիս, որ եթե կա խնդիր, կա նաև լուծում, և խնդիրներին պետք է նայել դրանց լուծումների տեսանկյունից։
Գրքում ներկայացված քեյսերից շատերն ապացույցն են այն բանի, որ չպետք է վախենալ նույնիսկ ամենաանելանելի և բարդ իրավիճակներից, այլ դրանց մեջ հնարավորություններ փնտրել ու օգտագործել պահը։
Սակայն ոչ ոք միայնակ հաջողության չի հասնում։ Այնպես որ, կապեր, կապեր ու կապեր։ Իսկ ինչպե՞ս ձեռք բերել դրանք ու կարողանալ ճիշտ կիրառել․ այս հարցի պատասխանը նույնպես կստանաք գրքում։
Հաջողակ գործարարների ու ընկերությունների անցած ուղին, կիրառած հնարքներն ու կայացրած արդյունավետ որոշումներն անփոխարինելի ուղեցույց են բիզնեսով հետաքրքրվող ու նախաձեռնող բոլոր մարդկանց համար։