-
-
-
-
Կորյուն – Վարք Մաշտոցի․ Հայոց գրերի գյուտը
«Ինքնություն» մատենաշարի այս հատորը բովանդակում է Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի երեք բնագրի աշխարհաբար փոխադրություն՝ աշխատասիրությամբ ձեռագրագետ Ա․ Մաթևոսյանի։ Առաջին՝ ընդարձակ բնագրի ծանոթագրությունները Մանուկ Աբեղյանինն են՝ վերանայված և խորհրդային գաղափարախոսության կնիքից ազատված։
2 100 AMD -
Հակոբ Պարոնյան
Հակոբ Պարոնյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
1 700 AMDՀակոբ Պարոնյան
1 700 AMD -
Համաստեղ – Պատմվածքներ
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Համաստեղի «Գյուղը» և «Անձրև» ժողովածուներից ընտրված պատմվածքները։
Գրողը պատմում է իր տեսածն ու ապրածը և կարողանում է ընթերցողին ապրեցնել իր հերոսներով։ Համաստեղն ինքնատիպ հեղինակ է, ում լեզուն և ոճը պարզ ու գրավիչ են, հերոսները՝ կենդանի, իսկ հոգեբանությունը՝ հարազատ այն միջավայրին, որտեղ ապրում են։2 100 AMDՀամաստեղ – Պատմվածքներ
2 100 AMD -
Հայ դասական գրողներ – Միջնադարյան հայ գրականություն
«Հայ Դասական գրողներ» մատենաշարի «Միջնադարյան հայ գրականություն» հավաքածուում ընդգրկված գրքույկները նվիրված են միջնադարյան հայ մեծանուն գրողներին:
3 250 AMD -
-
-
Հայկ Համբարձումյան – Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի 2019
Պահպանելով արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է՝ շաբաթվա օրերը ներառող, ամենօրյա նշումների համար նախատեսված հատված և գրական մաս, նոր ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նաև շաբաթվա որոշակի օրերի հետ կապված նրա կյանքի դրվագներ, կարևոր իրադարձություններ, հատվածներ նամակներից, հուշերից, լուսանկարներ և այլն:
2 700 AMD -
Հայկ Համբարձումյան – Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի
«Զանգակ » հրատարակչության՝ 2017 թվականին սկզբնավորված «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի– օրագիր» նախագիծը, անցնելով անկախության պոեզիայի (2017), հայ դասական բանաստեղծության (2018) և Հովհաննես Թումանյանին նվիրված հոբելյանական (2019) հրատարակությունների հանգրվաններով, այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով։
3 300 AMD -
Հայկ Համբարձումյան – Ոչ մի շաբաթ առանց Չարենցի
Ընտրանին ներառում է Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ։ Գրքում երևում են բանաստեղծի միջավայրն ու ժամանակը՝ ներշնչող կամ հուսահատության մատնող իրադարձություններով, բանաստեղծին ոգեշնչող, խրախուսող և, ընդհակառակը, նրա գրական ընթացքը խոչընդոտող մարդկանցով։
3 800 AMD