-
Հայկ Համբարձումյան – Ոչ մի շաբաթ առանց սիրո բանաստեղծության
Սերը բոլոր ժամանակներում արվեստի նախընտրելի թեման է, գրականության հավերժական թեմաներից, որն ամենաբազմազան ձեւերով ու մոտիվներով իրացվում է համաշխարհային պոեզիայում։ Չկա մի հեղինակ, որ սիրո մասին գրած չլինի, եւ թերեւս չկա մի ընթերցող, որ գոնե մի քանի տող չհիշի սիրային որեւէ բանաստեղծությունից։
2 500 AMD -
Հայտնի հեքիաթագիրներ – Ղազարոս Աղայան․ Հեքիաթներ
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Ղազարոս Աղայանի ժողովածուն։ Ներառում է վեց հեքիաթ՝ «Օձամանուկ և Արևահատ», «Հնարագետ ջուլհակը», «Զանգի-Զրանգի», «Եղեգնուհի», «Ասլան-Բալա», «Խիզախը կամ Աներկյուղը»։
700 AMD -
Հասմիկ Աջամյան – Արևային անձրև
Այս գունեղ, նկարազարդ գրքույկը ներկայացնում է Հասմիկ Աջամյանի «Արևային անձրև» մանկական բանաստեղծությունների ժողովածուն։ Հեղինակն աշխարհին նայում է մանկան աչքերով, և շրջակայքն ու սովորական թվացող երևույթները դառնում են վառ ու հրաշալի։ Մանկական բանաստեղծությունները գրված են մանկան սիրո ու հավատի ներշնչանքով, լի են մանկական միամտությամբ և փոխադարձ սիրո սպասումով։
2 400 AMDՀասմիկ Աջամյան – Արևային անձրև
2 400 AMD -
Հեկտոր Մալո – Առանց ընտանիքի
«Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:
3 500 AMDՀեկտոր Մալո – Առանց ընտանիքի
3 500 AMD -

6 000 AMDՀեկտոր Մալո – Առանց ընտանիքի
6 000 AMD -
Հեքիաթային Ճամփորդություն
Ժողովածուում ընգրկված այս հեքիաթների հերոսները ճամփորդում են հեքիաթների զարմանահրաշ աշխարհում, որտեղ անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ ձեռք են բերում կյանքի մեծ փորձառություն և, ի վերջո, հասնում իրենց նպատակներին: Ընթերցողը ոչ միայն դառնում է այս յուրօրինակ հեքիաթային ճանապարհորդության ականատեսը, այլ նաև ակտիվ մասնակիցը:
700 AMDՀեքիաթային Ճամփորդություն
700 AMD -
-
1 750 AMD
-