-
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի – Ռազմական օդաչու
«Ռազմական օդաչու» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին, Միացյալ Նահանգներում՝ «Թռիչք դեպի Առաս» վերնագրով՝ կայծակնային արագությամբ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին
2 800 AMD -
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի – Վիպակների ընտրանի
Այս հատորում զետեղված են Ֆրանսիայի աշխարհահռչակ արձակագիր Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք», «Մարդկանց երկիր», «Ռազմական օդաչու», «Նամակ պատանդին», «Փոքրիկ Իշխանը» վիպակները՝ բնագրային թարգմանությամբ: Երկերի հաջորդականությունն ընտրված է ըստ ժամանակագրական կարգի:
6 800 AMD -
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի – Փոքրիկ Իշխանը
«Փոքրիկ Իշխանը» վիպակը սիրում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները: Այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Գրքի վերջում ընդգրկված են նաև Էքզյուպերիի խոհերը և աղոթքը:
1 200 AMD -
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի – Փոքրիկ իշխանը․ Նամակ պատանդին
«Նամակ պատանդին» և «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունները գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին, երբ սրտի կսկիծով լքելով օկուպացված Ֆրանսիան՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ժամանակավոր ապաստան էր գտել Միացյալ Նահանգներում:
2 300 AMD -
Անրի Թրուայա – Աննա Պրեդայ
Անրի Թրուայայի «Աննա Պրեդայ» վեպը անանձնականության պատմություն է, որ կամա թե ակամա՝ վերածվում է յուրօրինակ բռնակալության: Աննայի կյանքի կարևոր մարդիկ թույլ են ու խոցելի, և նա համառ ջանքեր է գործադրում նրանց իրենց սովորականությունից դուրս բերելու համար: Բայց արդյոք ճի՞շտ է պարտադրել գործողություններ, որոնք չեն համապատասխանում նրանց կարողություններին:
3 700 AMDԱնրի Թրուայա – Աննա Պրեդայ
3 700 AMD -
Անցյալի անվեհեր ռազմիկները
«Ոսկե հատույթ» մատենաշարը ներկայացնում է աշխարհը կլանած վտանգներն ու ճակատամարտերը, արկածներն ու գաղտնիքները, առասպելներն ու լեգենդները, հերոսություններն ու չարագործությունները։ Այս շարքի հերոսներն անվեհեր զինվորներ են, խորհրդավոր անծանոթներ, հետազոտողներ, անխոնջ արկածներ որոնողներ և առաջամարտիկներ։
6 300 AMDԱնցյալի անվեհեր ռազմիկները
6 300 AMD -
Աշխարհի զարմանահրաշ թռչունները
Բազմազան ու անսովոր է թռչնաշխարհը. այնտեղ հանդիպում են ծովահենների և ավազակների կարողություններով օժտված թռչուններ կամ այնպիսիք, որոնք մուկ են ձևանում կամ կարող են վազել ջրի վրայով, զարմանալի շինություններ կառուցել, նմանակել օձերին կամ խխունջի պես կպչել ծառերին:
6 300 AMDԱշխարհի զարմանահրաշ թռչունները
6 300 AMD -
Ավետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյանի՝ մեծ Վարպետի գրական ժառանգությունը ազգային հարստություններից է: Մեծ գրողի քնարական ստեղծագործությունները շատ հուզիչ են ու երաժշտական: Պատահական չէ, որ նրա շատ բանաստեղծությունների տեքստերով գրվել են բազմաթիվ ժողովրդական ու հեղինակային երգեր: Իսահակյանը բազմաժանր գրող է: Նրա երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային գրականության գանձարանում:
1 700 AMDԱվետիք Իսահակյան
1 700 AMD -
Արամ Ալավերդյան – Զգուշավոր Բաս
Արդի մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» ժողովածուն։ Արամ Ալավերդյանի անունը անծանոթ չէ ժամանակակից հայ գրականությամբ հետաքրքրվող ընթերցողին։ Նրա ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ», «Անդին», «Արդի», «Կայարան» կայքերում։ Սակայն առանձին գրքով՝ ընթերցող լայն հանրությանը հեղինակը ներկայանում է առաջին անգամ։
2 700 AMDԱրամ Ալավերդյան – Զգուշավոր Բաս
2 700 AMD -
Արմեն Գասպարյան – Կովկասի արքան
Ալեքսանդր Մանթաշյանց՝ բարեգործ գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը և մյուսները:
6 500 AMDԱրմեն Գասպարյան – Կովկասի արքան
6 500 AMD