Подытог: 3 800 AMD
-
-
-
-
Սթիվեն Հոքինգ – Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին
Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո, նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որտեղ հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։
4 500 AMD -
Սթիվեն Ռ․ Քովի – 8-րդ սովորույթը
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի վրա աշխատելուց ի վեր նման կիրք, վստահություն ու հուզմունք ես չէի զգացել։ Կարծում եմ՝ պատճառը, որ «8-րդ սովորույթում» տեղ գտած նոր գաղափարներն այդքան ուժեղ արձագանք ունեցան, այն է, որ մարդիկ դատարկության զգացում ունեն։
5 500 AMDՍթիվեն Ռ․ Քովի – 8-րդ սովորույթը
5 500 AMD -
Սթիվեն Ռ․ Քովի – Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ մեր ժամանակի ամենակարևոր բիզնես գրքերից ՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Գիրքը թռուցիկ կերպով կարդալու համար չէ. այն պետք է կարդալ ուսումնասիրելով և նշումներ անելով: Ընթերցանությունն ավարտելուց հետո կզգաք, որ մի հզոր սեմինար եք անցել Քովիի հետ:
5 500 AMD -
-
Սուրեն Սարգսյան – Հայաստանն ու Բուշն անձամբ
Այս գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։ 1988-92 թվականները շատ կարևոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձևավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը դրանից առաջ հասանելի չէր ամերիկացիների համար։
5 000 AMD -
Վահան Զանոյեան – Անապակ առեղծված
2000-ականների սկզբին վետերան գինեգործ Հայկ Քոլեյանը Տոսկանայից ժամանում է Հայաստան՝ գինեգործությունը վերականգնելու համար։ Արամ Ալմայանը Մոսկվայում վաճառում է մի քանի խաղատուն՝ իր հմայիչ դուստր Կառլայի հետ հայրենիքում խաղողի այգիներ հիմնելու եւ գինու մեծ գործարան կառուցելու նպատակով։
5 000 AMDՎահան Զանոյեան – Անապակ առեղծված
5 000 AMD -
Տիգրան Հայրապետյան – Պատերազմ և քաղաքականություն (Հատոր 1)
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։
5 000 AMD