Подытог: 26 600 AMD
-
Անդրե Ժիդ – Եթե հատիկը չմեռնի
Ֆրանսիացի գրող, դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդի «Եթե հատիկը չմեռնի» (1920) վիպակը ինքնակենսագրական ժանրի ամենացայտուն օրինակներից է, որտեղ նա, հոգևորի ու մարմնականի առճակատման և իր ներքին պայքարի մասին խոսելով, ներկայացնում է նաև այդ ժամանակաշրջանի հայտնի գրողների և արվեստագետների մի ամբողջ աստղաբույլ: Այս գիրքը ժամանակին մեծ աղմուկ է առաջացրել Օ. Ուայլդի վերաբերյալ արված մի քանի սենսացիոն խոստովանությունների պատճառով:
3 000 AMDԱնդրե Ժիդ – Եթե հատիկը չմեռնի
3 000 AMD -
-
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի – Գիշերային թռիչք
«Գիշերային թռիչք» վիպակն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից:
2 300 AMD -
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի – Մարդկանց երկիր
«Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին:
2 800 AMD -
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի – Ռազմական օդաչու
«Ռազմական օդաչու» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին, Միացյալ Նահանգներում՝ «Թռիչք դեպի Առաս» վերնագրով՝ կայծակնային արագությամբ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին
2 800 AMD -
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի – Փոքրիկ իշխանը․ Նամակ պատանդին
«Նամակ պատանդին» և «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունները գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին, երբ սրտի կսկիծով լքելով օկուպացված Ֆրանսիան՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ժամանակավոր ապաստան էր գտել Միացյալ Նահանգներում:
2 300 AMD -
Անրի Թրուայա – Աննա Պրեդայ
Անրի Թրուայայի «Աննա Պրեդայ» վեպը անանձնականության պատմություն է, որ կամա թե ակամա՝ վերածվում է յուրօրինակ բռնակալության: Աննայի կյանքի կարևոր մարդիկ թույլ են ու խոցելի, և նա համառ ջանքեր է գործադրում նրանց իրենց սովորականությունից դուրս բերելու համար: Բայց արդյոք ճի՞շտ է պարտադրել գործողություններ, որոնք չեն համապատասխանում նրանց կարողություններին:
3 700 AMDԱնրի Թրուայա – Աննա Պրեդայ
3 700 AMD -
Առնո Գայգեր – Ծեր թագավորը իր աքսորավայրում
Ավստրիացի գրող Առնո Գայգերը (1968) «Ծեր թագավորը իր աքսորավայրում» գրքում պատմում է իր հոր մասին, ով, չնայած ալցհայմերի հիվանդությանը, չի կորցրել իր կենսունակությունն ու բանականությունը: Վեպում արծարծվում են ժամանակակից գրականության կարևոր թեմաները՝ ծերություն և հիվանդություն, հայրենիք և ընտանիք: Պատմությունը թույլ է տալիս հասկանալ, որ մարդը, չնայած հիվանդությանը, շարունակում է իր անցյալով, յուրահատկությամբ և արժանապատվությամբ մարդ մնալ:
1 500 AMD -
-
Արամ Ալավերդյան – Զգուշավոր Բաս
Արդի մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» ժողովածուն։ Արամ Ալավերդյանի անունը անծանոթ չէ ժամանակակից հայ գրականությամբ հետաքրքրվող ընթերցողին։ Նրա ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ», «Անդին», «Արդի», «Կայարան» կայքերում։ Սակայն առանձին գրքով՝ ընթերցող լայն հանրությանը հեղինակը ներկայանում է առաջին անգամ։
2 700 AMDԱրամ Ալավերդյան – Զգուշավոր Բաս
2 700 AMD -
-
2 400 AMD